Իրավական 

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդես Ալմելոյում

analitik.am

Մարտի 12-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքի հանրային գրադարանում բացվել է ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանությանն ու ասորիների ջարդերին: Ցուցահանդեսը կազմակերպվել է Ալեմլոյի հայ և ասորի համայնքների կողմից կազմված «1915» կոմիտեի կողմից:



Ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես է եկել Նիդերլանդների «Քրիստոնեական միություն» կուսակցության նախագահ Արի Սլոբը, Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը և Հայ Դատի ներկայացուցիչ Մինաս Արսենյանը:



Ցուցահանդեսում ներկայացված են 20-րդ դարասկզբին իրականացված ցեղասպանության 8 բաղադրիչները, Հայոց ցեղասպանության աշխարհագրությունը, համաշխարհային մամուլի առաջին էջերի անդրադարձերը հայկական ջարդերին ու Ցեղասպանությանը, ինչպես նաև ասորիների ջարդի վերաբերյալ տվյալները:


Նույն շարքից