Իրավական 

Փրկարարներն առևտրի կենտրոնի փլատակների տակ 19 մարդու են փնտրում

analitik.am

Կազանում հրդեհված «Ադմիրալ» առևտրի կենտրոնի փլատակների տակ փրկարարները փնտրում են 17-ից 19-ը կորած անձանց, հայտնել է ՌԴ ԱԻՆ–ի Պրիվոլժիեի տարածաշրջանային կենտրոնի պետ Իգոր Պանիշինը։



«17-19 մարդու ենք փնտրում»,– ասել է Պանիշինը` հստակեցնելով, որ փրկարարները շատ զգույշ են աշխատում, որպեսզի չվնասեն դիակները։

 

 

Կազանի «Ադմիրալ» առևտրի կենտրոնում հրդեհ բռնկվել էր չորեքշաբթի կեսօրին և արագ տարածվել 4 հազար քառակուսի մետր տարածքով։ Վերջին տվյալների համաձայն` մահացել է 15 հոգի, որոնց թվում նաև ԱԻՆ փոխգնդապետ է եղել, ավելի քան 50 մարդ այրվածքներ ու վնասվածքներ է ստացել։

Նույն շարքից