Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովը մարտի 14-ը հայտարարել է Սգո օր ի հիշատակ «Ադմիրալ» առևտրի կենտրոնում զոհված մարդկանց, -ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են հանրապետության նախագահի մամուլի ծառայությունից:
Համաձայն վերջին տվյալների` առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել են 15 մարդ, վնասվածքներ են ստացել ավելի քան 50-ը: