Իրավական 

Հիվանդ երեխայի տեղափոխող սերբական ուղղաթիռը վթարի է ենթարկվել

Բելգրադի գլխավոր օդանավակայանի մոտակայքում ուրբաթ օրը վթարի է ենթարկվել սերբական ռազմական ուղղաթիռ, որում բուժման նպատակով Բելգրադ տեղափոխվող երեխա է գտնվել:



Սերբիայի պետական հեռարձակող սերբական ռադիո-հեռուստատեսությունը հայտնել է, որ զոհվել է յոթ հոգի` անձնակազմի 4 անդամները, երկու բժիշկ և երեխան: Զինվորականները փակել են մուտքը վթարի վայր:



Ըստ նախնական տվյալների` ուղղաթիռը վթարի է ենթարկվել մառախուղի հետևանքով:


Նույն շարքից