Իրավական 

Վրաստանում մահացել է լրագրող Արթուր Երնջակյանը

analitik.am

Բաթումում հանկարծամահ է եղել «Արմինֆո» լրատվական գործակալության լրագրող,  «Ինտերֆաքսի» թղթակից, տնտեսական մեկնաբան Արթուր Երնջյակյանը, ով Վրաստան էր մեկնել հայ լրագրողների համար Վրաստանի  Զբոսաշրջության նախարարության կազմակերպած ճանաչողական այցի շրջանակում։

 

 

Բժիշկների նախնական ախտորոշմամբ՝ Արթուր Երնջակյանը մահացել է սրտի կաթվածից։ Ինքնազգացողության կտրուկ վատթարացումից հետո նրան տեղափոխել են Բաթումի քաղաքային հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել։

 

 

analitik.am-ը ցավակցում է Արթուր Երնջակյանի հարազատներին եւ գործընկերներին նրա անժամանակ վախճանի համար։

Նույն շարքից