Իրավական 

Ամերիկացի միլիարդատերը հեռուստաեթերում խոստովանել է, որ սպանություն է կատարել

analitik.am

Միլիարդատեր Ռոբերտ Դարսթին կիրակի ձերբակալել են սպանություն կատարելու կասկածանքով։ Նա խոստովանել է հանցանքը նախօրոք պատրաստված վավերագրական ֆիլմում, որի վերջին սերիան ցուցադրվել է НВО հեռուստաալիքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։


«Ահա և վերջ, քեզ բռնեցին։ Ի՞նչ եմ արել ես։ Նրանց բոլորին սպանել եմ», – ասել է Դարսթը։ Այս խոսքերը նախատեսված չէին հարցազրույցի համար, սակայն ռեժիսորը ձայնագրել էր և եթեր հեռարձակել։ Երկար տարիների ընթացքում խոսակցություններ էին շրջանառվում, որ Դարսթը սպանել է իր առաջին կնոջը, օգնականին և հարևանին։



Դարսթի հարազատները շնորհակալություն են հայտնել ոստիկանությանը նրան ձերբակալելու համար։ Դարսթին ձերբակալել են Նոր Օռլեանում։ «Հուսով ենք, որ նա վերջապես պատասխանատվության կենթարկվի իր արարքների համար», – հայտարարել է ձերբակալվածի եղբայրը` Դուգլաս Դարսթը։ Դարսթերի ընտանեկան ունեցվածքը գնահատվում է 4 մլրդ դոլար։ Նրանք զբաղվում են անշարժ գույքի առուվաճառքով։


Նույն շարքից