Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ-ում պահանջում են դատել Բարակ Օբամային

Սպիտակ տան կայքում ստորագրահավաք է նախաձեռնվել, որի հեղինակը պահանջում է դատել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային որպես ռազմական հանցագործի։ Նրա կարծիքով ամերիկյան առաջնորդի նկատմամբ դատավարությունը պետք է ընթանա Հաագայի միջազգային դատարանում:

Փաստաթղթի հեղինակը Օբամային համարում է հանցագործ ոչ միայն իր երկրի այլև ամբողջ աշխարհի հանդեպ: Մասնավորապես նա օրինակ է բերում մասայական գաղտնալսումները և հատուկ ուժայինների կողմից անձնական տվյալների հավաքագրումը տեռորիզմի դեմ պայքարի պատրվակով: Պետիցիայում նշվում է նաև, որ չնայած բազմաթիվ խոստումների շարունակում է գործել ամենասարսափելի բանդն աշխարհում՝ Գուանտանամոն:

Նշվում է նաև, որ ավելի վաղ Օբամայի ագրեսիայի զոհ էր դարձել Լիբիան, իսկ այժմ՝ Սիրիան: Պետիցիայի հեղինակը մեղադրանք է ներկայացրել նաև այն բանում, որ նա ստեղծում է տեռորիստական խմբավորումներ, որոնց ֆինանսավորում և մարզում են:

Պետիցիան մեկ օրվա ընթացքում արդեն հավաքել է 1464 ստորագրություն: Որպեսզի աշխատակազմից արձագանքեն պետք է մինչև մարտի 9-ը հավաքի 100 հազար ձայն:

Նույն շարքից