Հռոմի Ֆրանցիսկոս Պապը լրագրողներին պատմել է` ինչպես է Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելը բարկացած զանգել է իրեն ու բացատրություն խնդրել Եվրոպան «անպտուղ կնոջ» հետ համեմատելու համար:
Նա կոչ էր արել, որ Եվրոպան ազատագրվի վախից ու մենակությունից` առաջնորդությունը վերադարձնելու համար:
«Gazeta.ru»-ի հաղորդմամբ՝ Corriere della Sera-ին տված հարցազրույցում պատմել է, որ իր այդ հայտարարություններից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զանգահարել է իրեն:
«Նա փոքր-ինչ բարկացած էր, որ ես Եվրոպան համեմատել են անպտուղ կնոջ հետ, որը չի կարող երեխա ծննդաբերել», -նկատել է Պապը:
Հռոմի Պապը հեռախոսային զրույցի ժամանակ Մերկելին հանգստացրել է` ասելով, որ Եվրոպան կարող է ունենալ երեխաներ, քանզի ունի խորը արմատներ: