Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմը այսօր Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ առաջարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ընդլայնված նիստ գումարել՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման համար, փոխանցում է Trend-ը։
«Շվեդիան կարող է ներդրում ունենալ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»,- ասել է նա։