Բարի օր 

Ծնունդդ շնորհավոր, Խաչիկ Ասրյա՛ն

analitik.am

Խաչիկ Ասրյանի՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահի ծննդյան օրն է այսօր: Անհատականություն, ում համար Հայաստանն ազգանուն է, իսկ հայրենի հողը՝ ապրելու նպատակ: «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը ջերմորեն շնորհավորում է Ձեզ, հայրենատե՛ր Խաչիկ Ասրյան Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, ազգի համար հայրենաշունչ ու նպատակային անդադար գործունեություն, հայոց պետականաշինության, հայոց բանակի հաղթանակաների ոգեղեն կոչերի ու բազմաբնույթ միջոցառումների իրականացման նորանոր ու ազգօգուտ ծրագրերի իրականացում:

Հայրենասիրության պակասի մեր օրերում Դուք, երկրի հոգսերի մտահոգությամբ, ազգի հպարտության հզոր բարոյական վեմ հիմնադրեցիք՝ լինելով թշնամու կրակահերթերի տակ կանգնած հայոց զինվորականի կողքին և միաժամանակ ապահովելով «Հայոց Արծիվների» ներկայությունն ու ուժը՝ որպես թիկունքի հավատավոր զավակների:

Դուք, 1988-91 թվականների ընթացքում անցնելով Խորհրդային բանակի ծովային հետևակի ծառայության դժվարանցանելի ճանապարհը և արդեն իսկ ունենալով կուտակած զինվորական փորձ, 1991 թվականի աշնանը, երբ Ձեր ծննդավայր Գորիսը թշնամու կրակի տակ էր, ստեղծեցիք «Նժդեհյան գայլախումբը»՝ համախմբելով երիտասարդների, ովքեր պատրաստ էին արյան գնով պահելու ու պաշտպանելու հայրենիքը:

Պատերազմի դադարը Խաչիկ Ասրյանին հանգիստ չբերեց: Նա ձեռնամուխ եղավ Սյունյաց աշխարհի երիտասարդության համախմբմանը, նոր կառույցի ստեղծմանը, պատերազմի հետքերը վերացնելու, նրա հողն ու նրա բնակիչների ներդաշնակ կենցաղը ապահովելու անձնազոհ գործին: Այդ տարիների նրա բազում գործերը վկայում են, որ 2002 թվականին ստեղծելով «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը՝ Խաչիկ Ասրյանը բնակիչների հոգում արթնացրեց ապրելու և արարելու մշտական տենչը:

2007 թվականին աշխատանքի անցնելով պետական ոլորտում՝ նա տեղափոխվում է Երևան և 2010 թվականին հիմնադրում նոր՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը:

Եվ այսօր տեղին է ասել, որ «Հայոց Արծիվներս» ոչ թե 6, այլ 13 տարեկան է: Եվ Խաչիկ Ասրյանի 25-ամյա անձնադիր և հայրենանվեր գործունեության ընթացքում կազմակերպած հազարավոր միջոցառումների շարքում ամենահատկանշականը նրա համար եղավ և մնաց հայոց պետականության հզորացման և հայոց ազգային բանակի անպարտելի առաջընթացի պաշտպանվածության համար պայքար մղելը:

21-րդ  դարի մարդակորույս  ժամանակներում, երբ հույն փիլիսոփա Դիոգենեսի նման օրը ցերեկով լապտերըվառած  մարդ ենք որոնում, հայ  հասարակության մեջ՝ մեր կողքին, հաճախ աննկատ, հաճախ շռնդալից իրգործունեությամբ Խաչիկ Ասրյանը   շատ անգամ մնում է հայրենաշինության իր պոտենցիալ հնարավորությունները չբացահայտած, իսկ իրականում՝ գետի հոսանքին հակառակ  ընթացողանհատականություն՝ հայրենի հողի վրա ապրող զավակի պատասխանատվությամբ, իր ազգին ու բանակինմշտապես պարտք լինելու ներքին հրամայականով, իր ազգախնդիր նվիրվածությամբ...

Լինելով նրա բազմաբնույթ մտահղացումների ականատեսն ու մասնակիցը՝ անկեղծորեն խոստովանում ենք, որ Հայրենիքը նրա համար սրտի զարկ է, ընկերոջ մտահոգությունը՝ անհանգստություն, աշխատանքային պատասխանատվությունը՝ օրենք, ազգախնդիր նվիրվածությունը՝ դրանով ապրելու հրամայական, զավակների և ընտանիքի հոգացությունը՝ մաքրության խորան, հայրենիքի խորհրդանշանները՝ պաշտամունք…

Շնորհավո՛ր ծնունդդ, Հայաստանապա՛շտ Առաջնորդ, թո՛ղ Աստված պահապան լինի Ձեզ և Ձեր ընտանիքին:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության Նախագահություն

Նույն շարքից