Այսօր խորհրդարանում չհերթագրվեցի ելույթի համար, քանի որ կարծում էի, ոմանք իրենց մեջ բավարար կամք կգտնեն Տարածքային կառավարման եւ Արտակարգ իրավիճակների նախարարության տարանջատման մասին հարցի քննարկման ժամանակ զերծ մնալ իրենց հատուկ պաթոսից, կլռեն ու հանգիստ կնստեն իրենց տեղերում, կփորձեն թաքցնել իրենց հոգին կրծող թույնը, սխալվեցի լավ մտածելս արդարացված չէր։ Այսօր ԱԺ ամբիոնից եղան ավելորդ ինքնաբացահայտումներ, կեղծ սիրո եւ գովասանքի քողի տակ տեսանք վատ թաքցրած նախանձ ու չարություն, նեղացվածություն, հետեւաբար՝ իրականությոնից կտրված եւ իրենց իսկ անցյալի/գուցե եւ ապագայի/ վրա խաչ քաշած անձինք; Եղան ելույթներ, որոնք տխրելու չափ խղճալի էին, մարդիկ մոռացան, որ ժամանակին, մեկ այլ կոալիցիաներ ստեղծելու եւ պաշտոններ ու աթոռներ բաժանելու նպատակով նույն ԱԺ-ի ութ մշտական հանձնաժողովների թիվը հասցվեց 12-ի՝ որոնց մի մասը գրեթե անգործության է մատնված,բայց դե մարդիկ ԱԺ-ում պաշտոններ ունեն, ծառայողական մեքենա , կամ՝ մոռացան, որ մենք չենք էլ ունեցել Արտակարգ իրավիճակների նախարարության, դա վարչության մակարդակի մի կառույց էր, դարձավ նախարարություն, որ կոալիցիայի անդամներից մեկը մեկ պորտֆել ավել ունենա, կամ, մոռացան, որ սպորտի հարցերը կարգավորում էր կառավարության առընթեր մի կոմիտե, հետո՝ հասկանալի ուժին եւս մեկ պորտֆել տալու համար դարձրին նախարարություն, այս շարքը կարելի է շարունակել, բայց իմ խոսքն այս մասին չէ, այլ, այն, որ բոլոր ժամանակներում , բոլոր իշխանությունների օրոք, եթե հարկ է եղել անել նման բաներ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, արվել է ։պարզապես նրանք, ովքեր ժամանակին օգտվել են այդ <նպատակահարմարությունից> խելոք գառան պես լռել են ու վայելել, ոմանք վայելում են ցայսօր, իսկ այսօր, քանի որ մնացել են լուսանցքում/գոնե այս պահին/ հոխորտում են, փորձելով դասեր տալ, այստեղ են ասել՝ <Ում կովն է բառաչում>/ռուսական ասացվածք է/,կարելի է կովի փոխարեն ցանկացած այլ արարած նշել։ Այո, երիցս ճիշտ էր երկրի նախագահը, երբ փետրովարի 12-ի/այս տարվա/երույթում հատուկ ընդգծեց՝ մարդիկ, ովքեր իրենց գործը թողած պատերի պատ կխոսեն, տեղ չունեն իշխանության մեջ, իհարկե, այս դեպքում ոչ միայն պատերի տակ են խոսում այլեւ՝ ամբիոնից։ Ամբիոնից իրավունք ունեն խոսելու, բայց՝ ճիշտն ու սխալը ,եղածը ու չեղածը իրար խառնելը քաղաքական գործչի հավակնություններ ունեցողներին պատիվ չի բերում։։ Հիմա, հիմնականի մասին, իզուր չհիշեցրի այն, ինչ եղել է նախկինում, նպատակս է շեշտել այն ինչ պիտի լինի։ Սիրելիներ, մի մոռացեք, որ մենք աստիճանաբար գնում ենք նոր զարգացումների, երկրի կառավարման նոր մոդելի,խորհրդարանական կառավարման եւ ՀՀԿ-ն այս ճանապարհի սկիզբը ուզում է եւ անցնելու է ՀՅԴ-ի հետ, երկուսն էլ այդպես են հարմար գտել, այդպես են ճիշտ համարում, մյուսները պիտի ուղղակի ազնվորեն հաջողություն մաղթեն եւ փորձեն թեկուզ դրսում, բայց օգնել, քանի որ հաջողությունը լինելու է հօգուտ բոլորի եւ մեր երկրի, անհաջողությունից տուժելու ենք բոլորս ,նաեւ մեր երկիրը։ Այսօր խորհրդարանում հնչած մի քանի ելույթներից էն տպավորությունն ունեի, որ կարծես չեն ընկալում, թե ինչ արմատական փոփոխություն է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում՝ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ կառավարումը էականորեն եւ արմատապես տարբերվում է կիսանախագահականից։ Երկրի կառավարման մոդելնէ փոխվում, քաղաքական ուժերի դերն է մեծանում, քաղաքական անհատների դերակատարումն է մեծանում եւ սա չընկալելը քաղաքական կարճատեսություն է, հին, նավթալինոտ ոճով ելույթներ ունենալը եւ չարության սերմերի տարածումը տեսել ենք, առաջ անցեք, չարության համար այլեւս պարատ հող չկա, առաջ նայեք, ընդառաջ գնացեք փոփոխություններին:
Հ․Գ․Իսկ նեղացածներին, ովքեր ակնկալում էին պաշտոններ եւ պորտֆելներ, ու մնացել են ձեռնունայն,միայն մեկ բան ասեմ՝ այսօր տեսանելի էր ամեն ինչ, ուրախ եմ, որ հայելիները արդեն ուղղվում են, եւ երեւում է յուրաքանչյուրիդ իրական դեմքը․․․
P.S.Լրագրողական տարիների նկար եմ դնում եւ սիրելի լրագրողներին պարզապես բարեկամաբար հուշում եմ, որոծ ելույթի հեղինակների նախորդ տարիների ելույթները թող նայեն եւ զուգահեռներով ներկայացնեն, թե ինչ էին ասում ասենք յոթ-ութ տարի առաջ այս կարգի իրավիճակներում եւ ինչ են ասում այսօր ճճճճճ:
ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը գրում է իր ֆեյսբուքի էջում