Հասարակություն 

Վարդավառ բառի ստուգաբանությունը

     Վարդավառ բառը տարբեր իմաստներով է ստուգաբանվում, որոնք բոլերն էլ բնութագրում են տոնը, ինչպես նաև` մատնանշում դրա խորհուրդները: Մի տարբերակով «վարդավառ» բառը կազմված է վարդ /ուարդ/- ջուր և վառ- սրսկել, լվանալ արմատներից, նշանակում է ջրցանություն, որը կազմում է տոնական արարողակարգի գլխավոր մասը: Որոշ հեղինակների կարծիքով էլ` այն նշանակում է «կրակավառ», «հրաշավառ»: Եվ իրոք, հուլիսին, այսինքն` հրոտից ամսին, երբ արևը հասնում է իր կիզակետին, հրավառվում է, չորանում է, բնությունը, մարդիկ զանգվածաբար ջրցանություն են կատարում աստվածներից ջուր խնդրում:

     Գ. Ֆընտգլէանը Վարդավառ բառը ստուգաբանում է որպես` ուարդ=ջուր և ուրդ=ջրի ճամփա և կապում Անահիտի տոնի հետ:

     Գ. Ղափանցյանի համաձայն` Վարդավառ բառը ծագել է խեթական վարդ բառից, որ նշանակում է ջուր և արդ բայից, որ նշանակում է լվանալ:

     Սուքիաս Վ. Պարոնյանի կարծիքով` Վարդավառ բառը զրադաշտական ծագում ունի, զենդերեն «աէթրա» և հայերեն վառ բառերից, որ նշանակում է կրակավառ, հրավառ, և ըստ նույնի` Վարդավառը կապ ունի կրակի պաշտամունքի հետ:

     Պայծառակերպության տոնը հրավեր է նյութապաշտ մարդկանց, որ մարդկային մտքի սահմանափակումներից ու կուրություններից բարձրանան դեպի աստվածագիտության լույսը: Նպատակն այն է, որ վերջապես նյությապաշտները, որ սպանելով Աստծու երկյուղը` մեռցնում են նաև իմաստությունը: Իսկ երբ լռում է Աստծու երկյուղից սկիզբ առած իմաստությունը, մնում են միայն իրար հոշոտող գայլացած մարդիկ:

     Քրիստոսի Պայծառակերպությունը պետք է Պայծառակերպություն լինի ամեն մի քրիստոնյայի համար, որպեսզի նա հեռու մնա մեղքերից ու ամեն տեսակ չար խորհուրդներից, որպեսզի նրա հոգին պայծառանա և փայլի:

     Այսօր մեր եկեղեցին մեր աչքերն ուղղում է դեպի Աստծու օրենքի բարձունքը, որպեսզի մեր կյանաքը շաղախվի Աստվածային սկզբունքներով ապաշխարենք, ազատվենք մեղքերի կապանքներից, չպաշտենք ինքներս մեզ, այլ դառնանք դեպի Աստված և մեր կյանքի ճանապարհը լուսավորենք Նրա պատվիրաններով, որոնք մաքուր ոսկու նման փայլուն կանեն մեր հոգին:


Նազարյան Արաքս

Նույն շարքից