Calend.ru կայքի փոխանցմամբ՝ այսօր Հազվագյուտ հիվանդությունների միջազգային օրն է: Այն սահմանվել է Հազվագյուտ հիվանդությունների եվրոպական կազմակերպության (EURORDIS) կողմից:
Այս տարվա կարգախոսն է «Միացեք մեզ, որպեսզի հազվագյուտ հիվանդությունների ձայնը լսելի դառնա»:
Օրվա նպատակն է հանրության ուշադրությունը գրավել հազվագյուտ հիվանդություններով հիվանդ մարդկանց խնդիրների նկատմամբ, ինչպես նար բարձրացնել իրազեկումը հազվագյուտ հիվանդությունների ու մարդկանց կյանքի վրա դրանց ազդեցության մասին: