Բարի օր 

Այսօր նշվում է «Պի» թվի միջազգային օրը

analitik.am

Calend.ru կայքի փոխանցմամբ՝ այսօր  նշվում է «Պի» թվի միջազգային օրը (International π Day):

Առաջին անգամ օր նշվել է 1988-ին՝ Սան Ֆրանցիսկոյի գիտաժողովրդական թանգարանում: Հայտնի է, որ տոնի հեղինակն է  ֆիզիկոս Լարի Շոուն, ով նշել է, որ գրության ամերիկյան համակարգում մարտի 14-ը՝ 3/14, համընկնում է π թվի առաջին խմբի հետ՝ π=3.14:

«Պի» թիվը ցույց է տալիս շրջանագծի երկարության հարաբերությունը տրամագծին և թվային արտահայտությամբ սկսվում է այսպես՝ 3,141592… և ունի անվերջ մաթեմատիկական շարունակություն:

Նույն շարքից