Զգացմունքների թագուհին է սերը, միակ զգացմունքը, որին անհնարին է «դիմակայել» բանականությամբ, քանզի նրանք գրեթե հավասար են իրենց հզորությամբ կամ պարտվում են միասին կամ՝ հաղթում:
Ինչու՞ է մարդը միշտ ձգտում իմանալ Սիրո մասին ամեն ինչ:
Ի՞նչ է ՍԵՐԸ
Սերը,-
կշտապեն ձևակերպել ու սահմանել շատեր....
-Սերը ծնվում է գլխումՙ Սերը քիմիական ռեակցիա է,և սիրո կենտրոնը գտնվում է մեր ուղեղի ներքևի
հատվածի միջին մասում, որը կոչվում է VTA ,- հավաստիացնում են գիտնականները:
Սերը կարիք է,-շարունակում են մյուսները,-ստիպված լինել, հոմեոստատիկ դիսբալանս, ինչպես քաղցն ու ծարավը,և «հուզական դրական հարաբերությունների բարձրագույն աստիճան»:
-Սերն աղբյուր է երջանկության և սիրով է միայն իրապես երջանիկ մարդը,- այսպես էին կարծում անտիկ մտածողները:
Այս հարցին պատասխանելու համար շատ ժամանակ են տրամադրել նաև Պլատոնն ու Արիստոտելը:
Ի՞նչ է սերը...«տարվա հինգերորդ այդ եղանակը», որից մնացած չորս էլ անսովոր ու գեղեցիկ են թվում ....
Սերը բարձրագույն հիվանդություն է,-ասում էր Պաստերնակը...
Եվ, անշուշտ,մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ իր կյանքում «տառապել է այդ Սրբազան հիվանդությամբ »:
Ի՞նչ է Սերը...նրա իմաստը...խորությունը...կապվա՞ծ են սերն ու երջանկությունը իրար հետ...
Եթե սերն ու երջանկությունը կապ ունեն իրար հետ, ապա զարմանալի չէ ,թե ինչու բոլոր ժամանակներում մարդիկ սեր են փնտրել: Ի՞նչպես իմանալ ,թե ում է ընտրել սիրտդ, ում ես սիրում, իսկապես այն մարդն է , որի հետ կցանկանայիր կապել ողջ կյանքդ:
Սիրեք,սակայն մի շտապեք ամուսնանալ, հարկավոր է շփման, հաղորդակցման փորձ և զուր չէ, որ ամուսնության բազմադարյան գործընթացում ընդունված է եղել նախ նշանվել, հետո որոշ ժամանակ անց ամուսնանալ:
Իսկ հիմա ինչպես են զարգանում փոխհարաբերությունները սիրող զույգերի միջև:
Սեր առաջին հանդիպում, հզոր ալեբախություն սրտում, հուզմունքից շնչահեղձ ես լինում, ամեն ինչ մշուշի մեջ է թվում:
Մի քանի հանդիպումներից հետո նկատում ես, որ սիրտդ մի փոքր ավելի խաղաղ է, հանգիստ, որ առաջվա նման չես խեղդվում հուզմունքից:
Առաջին ձեռքսեղմում, առաջին գրկախառնություն, առաջին համբույր, քնքշություն նույն հուզական թրթիռներն ես զգում, ինչպես առաջին հանդիպման ժամանակ: Անցնում է որոշ ժամանակ ու այդ զգացողություններն արդեն առաջվա սրությունն ու զգացականությունը չեն ունենում, ի՞նչ պատահեց...
Հետո.՞.. հետո հարաբերությունների նոր փուլ, նոր զգացողություններ:
Ու այսպես սիրահարվածության մի քանի ամիսներ տագնապ,քնշություն,մշտական բացահայտումներ,ապրումներ: Սիրող զույգը մտածում է,
-Ահա,Սերը այսպես մինչև վերջ է լինելու...
Իրականում դա այդպես չէ, գալիս է ժամանակ, որ «սերն անցնում է...», հեռանում է Սերը, քանզի վերջանում է նոր զգացական ապրումների հոսքը:
-Սերն անցավ,-դառնորեն բացահայտում է սիրող զույգը:
Ոչ,իսկական Սերը չի հեռանում,չի վերջանում... Պարզապես սեր չի եղել, եղել է սիրահարվածություն, որն այնքան հեշտությամբ կարելի է շփոթել սիրո հետ...
Քանզի միևնույն «ախտանիշները» հատուկ են նաև սիրահարվածությանը...
Սիրահարվածությունը հզոր լուսարձակում է կայծակի բռնկում, որ լուսավորում և այրում իր հզոր լույսով, և որքան էլ շլացուցիչ, սակայն, ավաղ, անցնում է՝ թողնելով իրենից հետո դառնության ,ափսոսանքի,հուսահատության որոտ-արձագանք...
Ի՞սկ Սերը..Սերը-դա և ցուցանիշ է և չափանիշ՝ հոգևորի: Այն երբեք չի արժեզրկվի, չի սառչի...
Սերը գերազանցում է ամեն ինչ, այն անկարելի է ընկալել, բացատրել , ըմբռնել,հասկանալ մինչև վերջ, այն իրեն է ենթարկում է մարդուն, փոխում նրա ամբողջ կյանքը՝ լուսավորելով և այրելով մինչև վերջ: