Որոշ տեղեր մարդիկ իրենք էին խաչ սարքում և այն զարդարում գույնզգույն ծազիկներով, բայց հատկապես` ռեհանով: Ռեհանն է համարվում խաչի ծաղիկը: Մարաշում խաչը զարդարվում էր հոտավետ ծաղիներով, որոնց մեջ գտնվում էր Մարաշի անուշահոտ կանաչ ու լայնատերև ռեհանը: Կանայք այս արարողությունը իրենց լեզվով անվանում էին <<ըռահեոն ուրշնիլ>> /ռեհան օրհնել/:
Ս. Խաչի օրը Շիրակում թե քաղաքում, թե գյուղերում, համարյա յուրաքանչյուր տուն մի ուլ էր մորթում, ամբողջությամբ կախում թոնրում ու խորովում: Այնուհետև, որպես մատաղ, այն բաժանում էին մոտ դրացիներին: Այդ մսից փաթաթում էին լավաշաի մեջ և իբրևննջեցյալների բաժին, տանում դնում էին գերեզմանատան քարերի վրա: Այդ օրը մոտ ազգականները նաև նոր ննջեցյալատիրոջ տուն էին ուղարկում սև հագուստներ ու մի կենդանի ուլ:
Զանգեզուրում նույն տարում ննջեցյալ ունեցողները Ս. Խաչի շաբաթ օրը ոսպով շորվա էին եփում ու իբրև հոգեբաժին բաժանում, գերեզմանները օրհնել էին տալիս, ինչպես նաև ուխտ էին գնում մոտակա վանքերն ու ոչխարներ զոհաբերում: Այս սովորությունհը Վայոց ձորում կոչվում էր «խորով անել»: Ուլի մի բուդը հետագայում տրվում էր քահանային, այն կոչվում էր «մեռելափայ»:
Ուստի, տոնելով Ս. Խաչը, հանգստություն մաղթենք մեր նախնիների շիրիմներին ու վերածնվենք մեր մեծերի պայծառ օրինակով......
Նազարյան Արաքս