Ատամի մածուկից օգտվել են դեռ հին ժամանակներում՝ Հին Եգիպտոսում: Այն մեր ներկայիս մածուկը չի եղել, այլ եղել է փոշի, որը իր մեջ պարունակել է աղ, անանուխ, պղպեղ և իրիսի տերևներ՝ ըստ չափաբաժնի:
Արևելքի ժողովուրդները ատամները մաքրելու և ախտահանելու համար օգտագործել են սովորական ծառի արմատի թելիկները: Ասում են, որ նման մեթոդի մուսուլմանները դիմել են դեռ Մուհամեդի ժամանակաշրջանից:
Եվրոպան այս կարգավիճակին անցել է 12-14-րդ դարերում:
Կիևի բնակիչները կաղնու ճյուղը այնքան են ծամել, որ այն վերածվել է մանրաթելի, նրանք այդպես են մաքրել իրենց ատամները:
Կաղնու փայտից դուրս եկող հյութը ունի նաև ախտահանիչ հատկություն ևս:
Պյոտր 1-ինը փոձել է Ռուսաստանը մոտեցնել Եվրոպային և իր զինվորներին հրամայել է մաքրել ատամները կավիճով և խոզանակը պահել խոնավ շորի մեջ: Առաջին անգամ ատամի խոզանակի արդյունաբերությամբ զբաղվել է անգլիացի Վիլյամ Էդիսը 1780թ-ին:
ԱՄՆ-ում ատամի խոզանակները արտադրվել են 1850թ-ից, իսկ մասայական արտադրությունը սկսվել է 35 տարի անց:
Սկզբնական շրջանում խոզանակի մաքրման հատվածում օգտագործել են խոզի բեղիկները, իսկ խոզանակը պատրաստված է եղել ոսկորից: Այդպիսի խոզանակները այդքան էլ լավը չէին, քանի որ յուրաքանչյուր մազ իր մեջ պարունակում է բակտերիաներ, ինչքան էլ այն վերամշակվի:
ԱՄՆ-ի բնակչությունը մեծ ուշադրություն է դարձնում խոզանակին , այն առաջնային դեր է զբաղեցնում իրենց կենցաղում: