Քաղաքական Միջազգային 

Ասադի ճակատագիրը կորոշի Սիրիայի ժողովուրդը. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ապագան պետք է որոշի երկրի ժողովուրդը քաղաքական բանակցությունների շրջանակում՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը գերմանական Bild տաբլոիդի հետ հարցազրույցում։

«Մենք պետք է շարունակենք քաղաքական երկխոսությունը Սիրիայում կուսակացությունների հետ։ Եթե ըստ այդմ մենք կախված լինենք մեկ մարդու ապագայից, դա կխոչընդոտի ողջ գործընթացին։ Նախագահ Ասադի ապագան պետք է որոշի ժողովուրդը քաղաքական բանակցությունների շրջանակում»,- ասել է գլխավոր քարտուղարը։

Նա հավելել է, որ Ասադի ապագայի մասին հարցը բարդագույններից մեկն է։

Պան Գի Մունը կոչ է արել ժնևյան բանակցությունների բոլոր մասնակիցներին՝ մոռանալ առանձին կուսակցական շահերի մասին և մտածել երկրի և ժողովորդի ապագայի մասին։

Նույն շարքից