ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Գիորգիևյան դահլիճում պետական պարգևներ է շնորհել Սիրիայում հատուկ հանձնարարություններ իրականացրած զինծառայողներին:
Միջոցառմանը ներկա են գտնվել ավելի քան 700 զինվոր և սպա:
Հանդիպման ժամանակ իր ելույթում Վլադիմիր Պուտինն ամփոփել է Ռուսաստանի ԶՈւ գործողությունները Սիրիայում :
Հիշեցման կարգով ՌԴ նախագահը հայտնել է, որ «Սիրիայում իրադրությունը լարվեց 2015 թվականի սեպտեմբերին: Այդ ժամանակ երկրի նշանակալից մասը գրավվել էր ահաբեկչական խմբավորումների կողմից, իրավիճակը ավելի էր վատանում»:
Ներկայացնելով ՌԴ զինված ուժերի միջամտության անհրաժեշտության մասին Պուտինն հայտնեց. «Միջազգային օրենքների համապատասխան, երկրի օրինական իշխանությունների, նախագահի խնդրանքի համաձայն որոշում ընդունվեց սկսել ռազմական գործողություններ: Ընդ որում մենք միանգամից հնչեցրինք այդ մասին: Դա աջակցությունն էր սիրիական զորքի օրինական պայքարի՝ ընդդեմ ահաբեկչական խմբավորումների»:
Անդրադառնալով իրականացրած գործողությունների արդյունքներին Պուտինը նշել է. «Ինչ արդյունքների մենք հասանք: Ձեր ինտենսիվ մարտական աշխատանքը արմատապես փոխեց իրավիճակը: Մենք թույլ չտվեցինք ահաբեկչական ուռուցքն աճելու, ոչնչացվեցին նրանց պահեստները, զենքը և զինամթերքը, փակեցինք նավթի մաքսանենգ ճանապարհները, որտեղից ահաբեկիչները ստանում էին հիմնական ֆինանսական աջակցությունը:
Մենք հսկայական աշխատանքներ ենք իրականացրել օրինական իշխանությունների և օրենքի ամրապնդման համար, որի մասին ես ասել եմ ՄԱԿ-ի 70 ամյակին իմ ելույթում: Այժմ նրանք ոչ միայ կկարողանան դիմակայել ահաբեկիչներին, այլև կկարողանան նրանց դեմ հաջողությամբ հադես գալ: Կարևորը մենք ստեղծեցինք պայմաններ՝ խաղաղ գործնթացի սկզբի համար: Հնարավոր եղավ ստեղծել ԱՄՆ և մի շարք երկրների հետ դրական, կառուցողական համագործակցության մթնոլորտ»:
«Հրադադարի ռեժիմի մասին համաձայնագրից հետո մեր օդուժի աշխատանքների ծավալը կրճատվեց 3 անգամ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ համաձայնեցված որոշում կայացվեց մեր զինվորների մի մասին դուրս բերել այնտեղից: Սակայն ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ հրադադարի ռեժիմի ցանկացած խախտամն փորձին մեր այնտեղ մնացած զինվորները կարձագանքեն»,- ասել է ՌԴ նախագահը:
Ամփոփելուվ Վլադիմիր Պուտինը նշում է. «Առաջին հերթին աջակցելու ենք Սիրիայի օրինական իշխանություններին: Այն կրելու է համալիր բնույթ: Դա կլինի ֆինանսական աջակցություն, սարքավորումներ եւ զենք, ուսուցման կազմակերպման և թիմային աշխատանք, հետախուզական աջակցություն, գործողությունների պլանավորման աջակցություն և վերջապես անմիջական, ուղղակի աջակցություն: Ռուսական զորքերը, ովքեր մնում են Սիրիայում, դա բավարար է որ կարողանան լուծել դրված խնդիրները»:
ՌԴ նախագահն իր ելույթում նշում է, որ ինքն առաջարկել է Սիրիայի կառավարական ուժերին շարունակել պայքարը ահաբեկչական խմբավորումների դեմ և եթե հարկ լինի Ռուսաստանը մի քանի ժամի ընթացքում կարող է իր խմբավորումները տարածաշրջանում մեծացնել, օգտագործել իրենց ողջ զինանոցի հնարավորությունը իրավիճակը կայունացնելու համար:
«Չէի ցանկանա դա անել: Ռազմական շիկացումը մեր ընտրությունը չէ: Այդ պատճառով մենք դեռ անհամբեր սպասում ենք բոլոր կողմերի՝ սիրիական կառավարության և ընդդիմության հանձնառությանը խաղաղ գործընթացի կարգավորմանը»,-ասել է Պուտինը:
«Դուք արդեն ապացուցել եք, որ մենք ունենք ուժեղ, ժամանակակից, լավ զինված բանակ եւ ռազմածովային ուժ, համառ, իրավասու, կոփված մարտիկների, որոնք կարող են լուծել առավել հավակնոտ և բարդ խնդիրներ»,- ասել է ՌԴ նախագահը: