Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին մայրաքաղաքի մշակույթի և երիտասարդության պալատում մասնակցել է Ստեփանակերտի Անդրեյ Սախարովի անվան N8 ավագ դպրոցի 60-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին:
Նախագահ Սահակյանը կարևորել է նման միջոցառումների անցկացումը` ընդգծելով, որ N8 դպրոցը մեծ ներդրում ունի կրթված և հայրենասեր սերնդի դաստիարակության գործում: