Քաղաքական Միջազգային 

Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ԱՊՀ երկրների սահմանների անվտանգությանն առնչվող փաստաթուղթ

Ria.ru կայքի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ԱՊՀ երկրների սահմանների անվտանգության սպառնալիքներին արձագանքող համատեղ խմբի ձևավորման համաձայնագիր:

Այն ենթադրում է ԱՊՀ երկրների սահմանապահ գերատեսչությունների մասնագետների համատեղ խմբի ձևավորման, աշխատանքի ու գործունեության դադարեցման կարգը:

Համաձայնագրի նպատակն է` զերծ պահել ԱՊՀ երկրների սահմանները ընդհանուր առմամբ ու ահաբեկիչներից, թմրանյութերից, մաքսանենգությունից ու այլ սպառնալիքներից:

Նույն շարքից