Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը պաշտոնական այցով ժամանել է Ստամբուլ։ Զարիֆը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան ամենածանր օրերին գտնվել է Իրանի կողքին, երբ երկրի դեմ սահմանվել էին պատժամիջոցներ։
Զարիֆը խոստովանել է, որ Իրանի ու Թուրքիայի միջև կան մի շարք տարաձայնություններ, սակայն, անկախ դրանից, երկու երկրներն էլ հանդես են գալիս տարածաշրջանի հակամարտությունների կարգավորման օգտին, ինչը մասնավորապես առնչվում է Սիրիայի ու Եմենի ճգնաժամերին. «Իրանը հավատում է, որ բոլոր խնդիրները կարելի է լուծել երկխոսության ճանապարհով։ Իրանն աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը։ Սիրիան մասնատելու յուրաքանչյուր փորձ դատապարտված է ձախողման»։
Իրանի արտգործնախարարը Ստամբուլի ահաբեկչության կապակցությամբ հղել է իր ցավակցությունները։ Թուրքական մամուլը Զարիֆի այցը անակնկալ է որակել։