TASS-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ն իր նպատակն է համարում Իրանի հետ հարաբերությունների կարգավորումը և բարեկամությունը, ասված է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի անունից ամերիկյան վարչակազմի շնորհավորագրում՝ մուսուլմաններին Նովրուզի (նոր տարին ըստ մուսուլմանական օրացույցի) կապակցությամբ:
Քերին նշել է, որ «ամեն նոր տարի և ամեն նոր գարուն պետք է սկսվի հույսով»: «Այդ ոգով էլ մենք ընկալում ենք ներկա օրը, իմանալով, որ նույնիսկ ԱՄՆ-ի և Իրանի կառավարությունների միջև մնացած լուրջ հակասություններին, մեր ժողովուրդների միջև բարեկամությունը մնում է նպատակ, ինչին արժե ձգտել»,-ընդգծել է Քերին: