Քաղաքական Միջազգային 

Մենք կշարունակենք պայքարը ահաբեկչության դեմ, քանի դեռ այն չի ավարտվել. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դատապարտել է Ստամբուլի ահաբեկչությունը, որը խլել է 5 մարդու կյանք, հայտնում է Reuters-ը:

Դավութօղլուն հայտարարել է, որ դա եղել է «անմարդկային արարք» և ավելացրել, որ Թուրքիան կշարունակի պայքարը «ահաբեկչության կենտրոնի» դեմ:

«Ահաբեկչության ոչ մի կենտրոն չի հասնի իր նպատակներին այդպիսի հրեշավոր հարձակումների օգնությամբ: Մեր պայքարը կշարունակվի նույն ընթացքով, քանի դեռ ահաբեկչությունը չի վերջանա ամբողջությամբ»,- ասել է վարչապետը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ թուրքական իշխանությունները ձերբակալել են Ստամբուլի պայթյունին մասնակցություն ունեցած մեկ կասկածյալի:

Նույն շարքից