Հասարակություն Ֆեյսբուք 

Նովրուզ բառն էլ ինչպես ասես չգրեցին ու չաղճատեցին

Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Նովրուզ բառը էլ ինչպես ասես չգրեցին ու չաղճատեցին՝ Նոռուզ, Նորուզ, Նոուռուզ, Նուռուզ և այլն: Ասեմ, որ այն հայերենում պետք է գրվի հենց Նովրուզ ու առանց «բայրամ» հավելման:

Ինքը ձևը բառացիորեն թարգմանվում է պարսկերենից որպես «Նոր օր», ունի մեր «Ամանոր» իմաստը, իսկ «բայրամ» բառը թյուրքական է՝ «տոն» նշանակությամբ, որի հավելումը իրանական Նոր Տարվան հայերենի պարագայում ուղղակի անիմաստ է՝ ի վերջո, հայերենը թյուրքական լեզու չէ, չէ՞:

 

Նույն շարքից