Բարի օր 

Այսօր հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց

analitik.am

Այսօր, ինչպես և բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց:

Այսօր Ս. Պատարագից հետո բոլոր եկեղեցիներում կատարվելու է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ կարող են այցելել հարազատների շիրիմները:

Կառավարության մարտի 17-ի որոշմամբ, այսօր հայտարարված է ոչ աշխատանքային օր՝ հնարավորություն ընձեռնելով  քաղաքացիներին այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: Այսօրվա աշխատանքային օրը տեղափոխել է  ապրիլի 2-ը:

Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներն են` Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոն:

Նույն շարքից