Հասարակություն 

1915-ի համար մեր որոնածն ի՞նչ է. Թաներ Աքչամ

Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը թուրքական Taraf պարբերականում հրապարակված հոդվածում անդրադարձել էր պոլսահայ նշանավոր լրագրող Հրանտ Դինքի սպանության և 1915թ.-ի Հայոց ցեղասպանության միջև առկա կապին:

 

Հոդվածի երկրորդ մասը ներկայացնում ենք ստորև.

 

«1915-ի համար մեր որոնածն ի՞նչ է: Հայ համայնքն ինչպիսի՞ արդարություն է փնտրում, մենք՝ Թուրքիայում բնակվողներս, ինչի՞ հետևից ենք ընկել:

 

1915-ի համար ի՞նչ ենք փնտրում:

 

Ողջ 2015-ի ընթացքում՝ Ապրիլի 24-ից առաջ ու հետո այս հարցն ենք քննարկելու:

 

Արդեն պետք է համոզվենք, որ Հայոց ցեղասպանության հարցի լուծումը քրդական հարցի ու ալևիների հարցի նման մեր քաղաքականության կենտրոնում է:

 

Մեր քաղաքական կուսակցություններն այդ հարցում ավելի բաց ու հստակ կեցվածք պետք է ընդունեն:

 

Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) ծրագրում «ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարը» ներառված է:

 

ԺՀԿ-ի ներսում պատգամավորներ Սեզգին Թանրըքուլույին, Շավաք Փավեյին և Ումութ Օրհանին ցանկանում են կարգապահական պատժի ենթարկել՝ Հրանտ Դինքի հիշատակի միջոցառմանը մասնակցելու համար: Դենիզ Բայքալն ու մի խումբ ԺՀԿ-ականներ Դողու Փերինչեքին (թուրք գործիչ, որի դատավարությունը երեկ կայացել է Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում- Tert.am) պաշտպանելու համար Ստրասբուրգ են գնում: Սա կարող է վկայել ԺՀԿ-ի ներսում այս հարցի առնչությամբ քաղաքական վիճաբանությունների առկայության մասին:

 

Որքան էլ «Ազգերի դեմոկրատիա» կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշն ասում է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, կուսակցության քաղաքական ծրագրում այդ հարցի առնչությամբ որևէ տեղեկություն չկա:

 

Ո՞րն է Հայկական հարցի լուծումը:

 

Հարցին նախ կառավարության տեսանկյունից նայենք։ Ես մտածում եմ, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կառավարության հարցում լուծման առաջարկ ունի:

 

Թուրքիան գիտակցված կամ անգիտակցաբար ԱՄՆ դառնալու ճանապարհին է. ինչպես որ ԱՄՆ-ն է բնիկների կոտորածներին առերեսվում, Թուրքիան էլ Անատոլիայի բնիկների հետ տեղի ունեցածին առերեսվելու ճանապարհով է շարժվում:

 

Այդ ռազմավարության էությունը «թողեք հարցը քաղաքացիական հասարակությունը լուծի» ասելն է:

 

Համաձայն այդ գաղափարի՝ հարցը միջպետական չէ: Հարցը բացառապես Թուրքիայի պետության ու նրա հայ քաղաքացիների միջև պետք է կարգավորվի: Պարզ ասած՝ հարցը թուրք, քուրդ և հայ համայնքների միջև եղած հարց է: Այսինքն՝ այն Թուրքիայի ժողովրդավարացման մի մասն է: Այդ առումով՝ Թուրքիայի ներքին խնդիրն է:

 

Վարչապետ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը մի քանի անգամ արդեն բացահայտորեն ասել է իր տեսակետը. «Ոչ Հայաստանը, ոչ էլ մեկ այլ պետություն.. Իհարկե, Սփյուռքը բարոյապես հետաքրքրված է, նրանց պապերն ու հայրերն են ապրել վերջիվերջո: Բայց ես չեմ կարծում, որ որևէ պետություն, այդ թվում՝ Հայաստանը, այս հարցում որպես կողմ պետք է հանդես գա»:

Նույն շարքից