Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հայաստանյանը դեպքերին.
«Շատ եմ մտածում Հայաստանում խաղաղության և այդ չափազանց տաղանդավոր և ինձ համար շատ սիրելի ժողովրդի համար: Ես Հայաստանի իշխանություններում իմ ընկերներին կոչ եմ անում անհապաղ երկխոսություն սկսել ցուցարարների հետ և լսել վերջիններիս: Եվ առհասարակ, ավելի քիչ լսեք Մոսկվային ու ավելի մոտ եղեք ձեր քաղաքացիներին, դրանից միայն կշահեք»,-գրել է Սաակաշվիլին: