Իրավական 

Այսօր արդեն 11 քաղաքացի է բերման ենթարկվել

Ժամը 11:30-ի դրությամբ բերման է ենթարկվել 11 քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Նշենք, որ այսօր առավոտյան Նոր Նորքի Դավիթ Բեկ փողոցում մի խումբ քաղաքացիներ փորձեցն փակել ճանապարհը, սակայն ոստիկաններին հաջողվեց բացել այն: Այդ ժամանակ էլ բերման ենթարկվեցին քաղաքացիները:

Հիշեցնում ենք, որ վերջին օրերին ոստիկանությունը հրապարակել է մեկ տասնյակից ավելի հայտարարություններ և հաղորդագրություններ, որոնք տարածվել են նաև զանգվածային լրատվության միջոցներով: Մասնավորապես, բազմիցս նախազգուշացվել է, որ փողոցներ փակելը, երթևեկությանը խոչընդոտելը, ինչպես նաև այդպիսի գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության օրինական պահանջները չկատարելը իրավախախտումներ են, որոնք կկանխվեն և կխափանվեն ոստիկանական հարկադրանքի միջոցներով:

Նույն շարքից