Իրավական 

Բերման ենթարկվածների թիվը մոտենում է 100-ի

Ժամը 16:00-ի դրությամբ ոստիկանության կողմից բերման է ենթարկվածների թիվը հասնում է 93-ի: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Հիշեցնում ենք, որ վերջին օրերին ոստիկանությունը հրապարակել է մեկ տասնյակից ավելի հայտարարություններ և հաղորդագրություններ, որոնք տարածվել են նաև զանգվածային լրատվության միջոցներով: Մասնավորապես, բազմիցս նախազգուշացվել է, որ փողոցներ փակելը, երթևեկությանը խոչընդոտելը, ինչպես նաև այդպիսի գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության օրինական պահանջները չկատարելը իրավախախտումներ են, որոնք կկանխվեն և կխափանվեն ոստիկանական հարկադրանքի միջոցներով:

Նույն շարքից