Իրավական 

Դիմակավորված անձինք տարան նաև Սասուն Միքայելյանին

Ինչպես հայտնեցինք քիչ առաջ, Արցախի պողոտայում կարմիր բերետավորները բերման ենթարկեցին Նիկոլ Փաշինյանին: Վերջինիս տանելուց հետո կարծես թե համակարգողը ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն էր: Նա կոչ էր անում ամբողջ հայությանը համախմբվել և պայքարել Սերժ Սարգսյանի հեռացման ու Նիկոլ Փաշինյանին ազատելու համար: Ոստիկանները բերման են ենթարկեցին մեծ թվով ցուցարարների: Իրավիճակը շարունակում է լարվել: Քիչ առաջ բերման ենթարկվեց նաև Սասուն Միքայելյանը:

Բերման է ենթարկվել նաև ԵԼՔ պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Նույն շարքից