Այսօր՝ ապրիլի 25-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայարում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվող Սասնա ծռերի գործով դատական հերթական նիստը տեղի չունեցավ:
Դատական նիստին մեղադրող կողմը զբաղվածության պատճառով չէր ներկայացել: Ներկա չէին նաև ամբաստանյալները:
Նիստին ներկա էին միայն երկու պաշտպաները և դատավորը: