ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երևանի թիվ 11 դպրոցի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցում նշված հանգամանքներն ստուգելու և ՀՀ քրեադատավարական կարգով ընթացքը լուծելու նպատակով:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին վերոնշյալ դպրոցի մի խումբ աշակերտներ և ուսուցիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով տնօրենի հրաժարականը: Տնօրեն Ռուզաննա Ազիզյանին մեղադրում էին գումար հավաքելու և Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ցույցերին երեխաների մասնակցությունն արգելելու մեջ: