Իրավական 

Ռուսական քրեական աշխարհում պատերազմ է հասունանում. Գլխավոր դերերում նաև հայերն են

analitik.am

9 տարի և 10 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Ռուսաստանի քրեական աշխարհի ղեկավար օրենքով գող Զահարիա Քալաշովը, ով համապատասխան շրջանակներում հայտնի է Շաքրո Մոլոդոյ անունով, կարծես թե կորցնում է իր ժառանգությունը, նրա հակառակորդներրը կիսում են այն միմյանց միջև: Այս մասին հայտնում է «Ռոսբալթը»-ը:

«Ռոսբալթը»-ի տեղեկություններով,  Շաքրոյի ամենամտերիմ հեղինակություններն են Դավիդ Օզմանովը՝ Դաթոն, Նոդար Ասոյանը՝ Նոդարը և Շալվա Օզմանովը՝ Կուսոն: Նրանց ազդեցության գոտին եղել են Կրասնոդարի և Ռոստովի երկրամասերը:

Նշվում է, որ վերջին շրջանում վերոնշյալ մարզերում գործունեություն ծավալող գործարարները՝ հիմնականում հայերն ու հույները, սկսել են «հյուրեր» ունենալ օրենքով գող Էդուարդ Ասատրյանից, ով ավելի հայտնի է Էդիկ Օսետրինա անունով: Օսետրինայի մարդիկ գործարարներին ասում են, որ վերջիններս պետք է գտնվեն ոչ թե վերոնշյալ գողերի հովանու ներքո, այլ հենց Ասատրյանի:

Նշվում է, որ այդ այցերը մի քանի անգամ միայն հրաշքով չեն ավարտվել բախումով, սակայն քանի դեռ Շաքրոն Մոսկվայում է, Ասատրյանը այդ բախմանը չի գնա, իսկ թե հետագայում դեպքերն ինչպես կզարգանան, կախված է նրանից, թե ուր կտեղափոխեն Շաքրոյին: Եթե ստացվի այնպես, որ վերջինս կտրված լինի արտաքին աշխարհից, Ասատրյանի ձեռքերն ազատ կլինեն, և կսկսվի քրեական պատերազմ:

 

Նույն շարքից