Իրավական 

Ասյա Խաչատրյանը Գառնիկ Իսագուլյանից պահանջում է 500 000 ՀՀ դրամ՝ իրեն զրպարտելու համար

analitik.am

Ասյա Խաչատրյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արայիկ Զալյանը դիմել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝  պահանջելով զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքել, պատվին, արժանապատվությանը պատճառված վնասը հատուցել:

Այս մասին տեղեկանում ենք Datalex.am կայքից:

Պատասխանողը Գառնիկ Իսագուլյանն է: Երրորդ անձ են  ճանաչվել «Առավոտ» օրաթերթը, araratnews.am, օperativ.am, «168.am», henaran.am-կայքերն ու լրատվական գործակալությունը, «Հենարան» մամուլի ակումբը:

Հայցվորը՝ որպես զրպարտություն է համարել   մարտի 28-ին ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդարանական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի՝ «Հայելի» ակումբում լրատվամիջոցների հետ  հանդիպման ժամանակ հնչեցրած միտքը՝ «Ասյա Խաչատրյանը մեզ համար նորություն չէ: Ես կարծում եմ՝ անձամբ այդ հարցում ես թերացել եմ, որովհետեւ ժամանակին ասվել է, ցավոք, մենք չկարողացանք ապացուցել, չճշտված տեղեկություն է, որ Թբիլիսի հաճախ իր այցերի ժամանակ մեր, այսպես կոչված, ազատատենչ աղջիկը իր ընկերուհիների հետ մի քանի անգամ եղել է Բաքվում: Վրաստանով ավելի հեշտ է անցնել Ադրբեջան, առանց անձնագրի մեջ հստակ նշումների…»:

Ասյա Խաչատրյանի ներկայացուցիչը պահանջում է հերքում և   իրեն զրպարտելու համար կես միլիոն ՀՀ  դրամ:

Նշենք, որ քաղաքացիական գործը գտնվում է դատավոր Սերգեյ Սահակյանի վարույթում:

Նույն շարքից