Հասարակություն 

Մարգարիտա Սիմոնյան

analitik.am

Russia Today հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր անձնական բլոգում անդրադարձել է օրերս տեղի ունեցած «Ռուսական երթին» և օտարերկրյա ներգաղթյալների հանդեպ ռուսների վերաբերմունքին։

Մարգարիտա Սիմոնյանի գրառումը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.

 

«Չգիտեմ, ինչու եմ գրում սա, հավանաբար, որովհետև ես վերջերս եմ մայր դարձել, և ինձ համար հիմա ավելի միևնույն չէ, քան միևնույն չէր առաջ։ Մենք փոքրիկիս հետ անցյալ գիշեր չենք քնել, նրան անհանգստացնում էր ցավը, իսկ ինձ՝ «Ռուսական երթը»։ Այդ պատճառով մտածում էինք երկար՝ նա անհայտի մասին, ես՝ ռուսների։

Եթե Ռուսաստանը նախատեսում է իրեն պահպանել որպես ռուսական մշակույթի և քրիստոնեական արժեքների կրող, ապա ապրելով այնպես, ինչպես այժմ, նա կգոյատևի ...տարի։ Քանի որ այս տեմպերով ...տարի անց Ռուսաստանը կդառնա ոչ միայն ոչ ռուսների, այլև մուսուլմանական պետություն։

Եվ անգամ վիզաների դեպքում։ Վիզան, առհասարակ, կապ չունի, և ես այստեղ գրելու եմ մեր, ներռուսաստանյան միջէթնիկ լեզվակռիվների մասին, այլ ոչ ներգաղթյալների։

Ռուսները Հայրենիքը ներկայիս տեսքով պահպահելու համար պետք է ավելի շատ ծնեն և իրենց ձուլեն։ Չվախեցնեն, չդանակահարեն մետրոյում, այլ՝ վերածեն մեկ ընդհանուր մշակութային ռուսական զանգվածի։

Մեր պատմությունը, մշակույթը, արժեքները, մեր առաջին և գլխավոր լեզուն պետք է միասնական լինի, մոնոլիտ...

Բավակա՛ն է կերակրել Կովկասին։ Պետք է կերակրել ռուսական հարավը։ Եվ այդ ռուսական հարավը պետք է իմանա, որ իրեն կերակրում են։

Իմ նախատատը 1915թ.-ի ցեղասպանության ժամանակ փախել է թուրքական դանակներից, որոնք սպանել էին իր եղբայրներին, քույրերին և ծնողներին, և Տրապիզոնից հասել այդ ժամանակ դեռ ռուսական համարվող Ղրիմ։ Իմ տատիկը ծնվել է Սոչիում, և մինչ 18 տարեկան չի խոսել ռուսերեն։ Իմ հորը թույլ չեն տվել ամուսնանալ ռուսի հետ, քանի որ Սփյուռքը հավանություն չի տալիս օտարների հետ ամուսնություններին, եթե անգամ այդ Սփյուռքը բնակվում է ուրալյան Կրասնոտուրինսկում, որտեղ ծնվել է իմ հայրը։ Ես, այսինքն՝ 4-րդ սերունդը, ծնվել եմ Կրասնոդարում, չեմ խոսում հայերեն, գրեթե չգիտեմ հայոց պատմությունը, Հայաստանում եղել եմ մեկ անգամ՝ 25 տարեկանում՝ Պուտինի հետ գործուղման ընթացքում, և իմ հայրենիքը, միանշանակ, Ռուսաստանն է։

Փոքրիկ դաղստանցին, ինգուշը, թաթարը (ուրիշ ո՞ւմ են մորթում մետրոյում) պետք է իմանա, որ ինքը նախ ռուս է, հետո միայն դաղստանցի, ինգուշ, թաթար։ Ինչ էլ որ այդ մասին մտածեն նրա ծնողները։

Այն ընտանիքը, որտեղ ես ապրում էի ԱՄՆ-ում ուսանելու տարիներին, որտեղ մայրը լեհուհի և գերմանուհի էր, իսկ հայրը՝ իռլանդացի, անխոս ամերիկացիներ են, և այն, որ նրանք լեհ, գերմանացի և անգամ իռլանդացի են, նկատելի է միայն տարին մեկ անգամ նշվող ուրախ էթնիկ տոներով։

Այլ ճանապարհ, ցավոք, միշտ կա։ Բոլորին վտարել։ Ոչ ոք առանձնապես չի վշտանա։

 

Մեկ այլ ճանապարհ էլ ակնհայտ է։ Եվ դա ճիշտ համարել այլևս չեն ամաչում նաև մարդիկ, որոնց ընդունված է պարկեշտ համարել։ Արտաքինից՝ նորմալ մարդիկ։

Հարգարժա՛ն նորմալ մարդիկ։ Եթե ձեզ բավարարում է Ռուսաստանն առանց չեչենների, յակուտների, կալմիկների, ինգուշների, դաղստանցիների, առանց նավթի, գազի, առանց ոսկու, ադամանդի, առանց Բայկալի, Ամուրի, առանց հարավային ծովի, պարարտ հողերի, ապա, իհարկե, առաջ։

Եթե ցանկանում եք այնպես, որ օտարները չլինեն, իսկ նավթը, ադամանդները, Բայկալն ու Ամուրը, գազն ու ծովը մնան, այդպես չի ստացվի։

Ինձ անձամբ այդ Ռուսաստանը ձեռնտու չէ։ Եվ քանի դեռ ինձ այստեղ չեն հիշեցրել, հիշեցնեմ ինքս՝ ես ռուս չեմ։ Իմ մեջ ռուսական մի կաթիլ արյուն չկա։ Ոչ մի կաթիլ։ Փա՛ռք Ռուսաստանին»։

Նույն շարքից