Իրավական 

Ռուսաստանում ուսանողը կրակ է բացել քոլեջում և ինքնասպանություն գործել

analitik.am

Նովոսիբիրսկի տրանսպորտային տեխնոլոգիաների քոլեջի ուսանողներից մեկը կրակ է բացել քոլեջի տարածքում, ինչի արդյունքում կա մեկ վիրավոր: Այս մասին հայտնում են տեղի իշխանությունները՝ հավելելով, որ կրակ բացողն ավելի ուշ ինքնասպանություն է գործել:

Միջադեպի արդյունքում վիրավորված քաղաքացին հոսպիտալացվել է, այլ մանրամասներ չեն հայտնվում:

Ավելի ուշ ՏԱՍՍ-ը հայտնել է, որ վիրավորների թիվը հասնում է 3-ի, նրանցից մեկը հրազենային վիրավորում է ստացել, մյուս երկուսը՝ կոտրվածքներ: Նշվում է, որ նրանք դուրս են ցատկել լուսամուտից:

 

Նույն շարքից