Իրավական 

Ռուսաստանում միլիարդատեր եղբայրներ Մագոմեդովներին մեղադրանք է առաջադրվել

Ռուսաստանում միլիարդատեր եղբայրներ Զիյավուդին և Մագոմեդ Մագոմեդովներին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը: Սումմա խմբի սեփականատիրոջն ու վերջինիս եղբորը մեղադրում են խարդախության, յուրացման և հանցավոր խումբ ստեղծելու մեջ:

Նշվում է, որ խարդախության մեջ մեղադրվում է նաև Սումմա խմբի մաս կազմող Ինտեկս ընկերության ղեկավար Արտուր Մաքսիդովը:

Հիշեցնենք, որ Մագոմեդով եղբայրներին  և Արտուր Մաքսիդովին ձերբակալել էին մարտի 30-ին, օրեր անց որոշում էր կայացվել նրանց կալանավորելու մասին:

Նույն շարքից