«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը, ով ձերբակալվել էր ապրիլի 24-ին։
Այս մասին հայտնում է Tert.am-ը՝ հղում անելով փաստաբան Տիգրան Եգորյանին.
«Չուգասզյանն ազատ է արձակվել: Նա ազատ է արձակվել Լենա Նազարյանի և Արարատ Միրզոյանի երաշխավորագրով»։
Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն էլ Tert.am-ին հայտնել է, որ Չուգասզյանն ազատ է արձակվել հսկող դատախազի որոշմամբ։
Հիշեցնենք, որ Չուգասզյանը 2016 թվականի հուլիսից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով։