ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել, որի համաձայն ՌԴ-ն պետք է 2 հազար եվրոյի չափով տուգանք վճարի՝ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ազատ տեղաշարժի իրավունքը խոչընդոտելու համար:
Ինչպես հայտնում է Deutsche Welle-ը, դատարանի վճռում ասվում է, որ Դաշնային միգրացիոն ծառայությունը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2 հոդվածի 4-րդ կետը՝ ազատ տեղաշարժի իրավունքը:
Նշենք, որ Նավալնին պահանջում էր իրեն վճարել 50 հազար եվրոյի չափով փոխհատուցում, ինչպես նաև 5 հազար եվրո՝ դատական ծախսերի համար, սակայն ՄԻԵԴ-ը վճռել է, որ պետք է վճարվի ընդամենը 2 հազար եվրո:
Հիշեցնենք, որ 2015-ի հունիսին Նավալնին դիմել էր ՌԴ միգրացիոն ծառայություն՝ անձնագիր ստանալու համար, սակայն նրան մերժել էին՝ նշելով, որ երկու դատվածություն է ունեցել և դեռ չեն վերջացել վճռով սահմանված պայմանական դատապարտման ժամկետները: Նավալնին բողոքարկել էր ՌԴ վերին ատյանների դատարաններում, սակայն այնտեղ էլ հաջողության չէր հասել:
2017-ի մայիսի 4-ին ՌԴ-ում Նավալնիին անձնագիր տրամադրեցին: Այդ ժամանակ նա արդեն դիմել էր ՄԻԵԴ: