Բարի օր Իրավական 

Խանդոյանը, Մանուկյանը, Ավետիսյանը և մյուսները կշարունակեն մնալ կալանքի տակ. Դատարանը մերժեց կալանքից ազատելու միջնորդությունները

analitik.am

ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան` ամբաստանյալների խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ, որը դատավոր Մակյանը մերժեց:

Մակյանը հայտնեց, որ դատարանը որոշում կայացնելիս առաջնորդվել է օրենքով ու ներքին համոզմունքով:

Անդրադառնալով միջնորդություններին՝ նախագահողն ասաց. «Քննության առնելով ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոցը վերացնելու կամ նրանց ազատ արձակելու, կամ չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը կիրառելուն, դատարանը գտնում է, որ կան հիմքեր միջնորդությունները մերժելուն: Դատարանը մերժում է միջնորդությունները»,-ասաց Մակյանը:

Այդ ընթացքում, ի նշան բողոքի, ինը ամբաստանյալները, բացառությամբ Արեգ Կյուրեղյանի, ով նախքան ընդմիջումը տասը ժամով հեռացված էր նիստերի դահլիճից, բոլորը լքեցին նիստերի դահլիճը:

Ներկա պաշտպանները, ովքեր լքեցին նիստերի դահլիճը,   ևս ենթարկվեցին դատական սանկցիայի՝ նախազգուշացում:

Ամբաստանյալների և նրանց պաշտպանների բացակայության պայմաններից ելնելով՝ դատական նիստը հետաձգվեց:

 

Նույն շարքից