Այսօր՝ մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցավ «Սասնա ծռեր» խմբի գործով դատական հերթական նիստը: Նիստը հետաձգվեց, քանի որ, ինչպես հայտնեց դատավոր Արշակ Վարդանյանը, ոստիկանության ուղեկցող գումարտակը ծանրաբեռնվածության պատճառով ամբաստանյալներին դատարան չէր բերվել:
Գործով դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու մեկ շաբաթ անց: