Այսօր մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել այն մասին, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բերման են ենթարկվել 10-ից ավել օրենքով գողեր:
Analitik.am-ը այս տեղեկությունների իսկությունը ճշտել է ՀՀ Ոստիկանությունից: ՀՀ Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից մեզ հայտնեցին, որ ոստիկանությունը մշտապես նման կանխարգելիչ միջոցառում իրականացնում է: Այլ մանրամասներ չեն հայտնվել: