ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի որոշմամբ ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանը նշանակվել է Շիրակի մարզային վարչության պետ:
Ոստիկանապետը մի շարք այլ նշանակումներ ևս արել է: Մասնավորապես Օսիպյանի որոշմամբ Ոստիկանության Կենտրոնի ծառայության գծով պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը նշանակվել է Երևանի փոխոստիկանապետ, իսկ Ոստիկանության Դիլիջանի մարզային վարչության պետ Վահե Ղազարյանը՝ Տավուշի մարզային վարչության պետ: