ՊՊԾ գնդից մինչև այսօր լրագրողների նկատմամբ տեղի ունեցած բազմաթիվ բռնությունների գործով քանի՞ մարդ է քրեական հետապնդման ենթարկվել: Այսօր՝ մայիսի 23-ին, խորհրդարանում Գլխավոր դատախազի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ, դիմելով Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, հարցրեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանը նշեց, որ խոսքը վերաբերում է նաև քաղաքացիական անձանց, ովքեր, պատգամավորի խոսքերով, ծպտված ինչ-որ ծառայողներ են եղել, որ բռնություն են կիրառել լրագրողների նկատմամբ. «Ձեր օրոք բողոքներ եղել են, սակայն գործերն անընդհատ կարճվել են»:
Դավթյանը նշեց, որ 2016 թվականի հայտնի դեպքերով, քաղաքացիական անձինք են դատի տրվել, եթե չի սխալվում 8 մարդ կալանքով ազատազրկման է դատապարտվել. «Լրագրողների նկատմամբ բռնություն կատարած 4 ոստիկան դատի է տրվել»: