ԱՄՆ իշխանությունները հեռակա կարգով մեղադրել են երեք մարդու փողեր լվանալու և ԱՄՆ-ում տեղակայված բրիտանական Rolls-Royce ընկերության ներկայացուցչության շահերին ծառայող կաշառք տալու մեջ: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունից:
Մեղադրյալների թվում է նաև ՀՀ քաղաքացի Ազատ Մարտիրոսյանը: Դատական հայցը ներկայացվել է Օհայո նահանգում որտեղ տեղակայված է վերոնշյալ ընկերության ներկայացուցչությունը:
ԱՄՆ արդարադատության նախարարության պնդմամբ, վերոնշյալ քաղաքացիները կաշառքներ են տվել տարբեր արտասահմանցի չինովնիկների, ինչը բխել է Rolls-Royce ընկերության շահերից:
Նշվում է, որ 2017 թվականին ամերիկյան իշխանություններն արդեն 800 միլիոն դոլարի տուգանք են սահմանել Rolls-Royce-ի համար: Մեղադրանք է առաջադրվել նաև ընկերության մի շարք աշխատակիցներին: