Իրավական 

Կրակոցներ՝ Արագածոտնում. Բախվել են գյուղապետը և քրեական հեղինակությունը. shamshyan.com

Երեկ՝ մայիսի 27-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Արթուր Խլղաթյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները Արագածոտնի մարզի Կարբի գուղի բնակիչներ՝ 59-ամյա Վրեժ Խուրշուդյանն է, 34-ամյա Հենրիկ Գրիգորյանն է և 33-ամյա Արթուր Բաղդասարյանը։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից