Իրավական 

Վիճաբանություն և դանակահարություն՝ Եղիազարյան փողոցում

analitik.am

Մայիսի 26-ին, ժամը 22.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած անհայտ քաղաքացին հայտնել է, որ Երևանի Շինարարների փողոցի 25 շենքի հետնամասում կրակոցներ է, նաև՝ դանակով վիճաբանություն:
Ժամը 23.00-ին հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքային և գոտկային շրջաններում թափանցող կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1996 թ. ծնված Կարիկ Ու.-ն և «գոտկային հատվածի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ 1996 թ. ծնված Նարեկ Ա.-ն:
Նույն օրը, ժամը 23.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքով բուժօգնության է դիմել 1996 թ. ծնված Վահե Ա.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.00-ին, Եղիազարյան փողոցի թիվ 52/2 տան մոտ նշված անձիք վնասվածքները ստացել են վիճաբանության ժամանակ, իսկ 1967 թ. ծնված Գառնիկ Հ.-ն իրեն պատկանող հրացանից 3 անգամ օդ է կրակել:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են 12 տրամաչափի կրակված 3 պարկուճ, հրացանը և 1983 թ. ծնված Կորյուն Մ.-ի կողմից նետված դանակը /երկարությունը՝ 28.5 սմ, շեղբը՝ 17.5 սմ/:
Նույն օրը, ժամը 23.00-ին, Կորյուն Մ.-ն, իսկ մայիսի 27-ին, ժամը 1.30-ին, Գառնիկ Հ.-ն բերման են ենթարկվել բաժին:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Կատարվում է նախաքննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից