Կիևում սպանել են ռուս ընդդիմադիր լրագրող Արկադի Բաբչենկոյին: Այս մասին տեղեկանում ենք BBC-ի ռուսական ծառայությունից, որն էլ հղում է անում ազգային ոստիկանության ներկայացուցիչ Յարոսլավ Տրակալոյին:
Նշվում է, որ ոստիկանությունն ահազանգ է ստացել բնակարանում գնդակահարված լրագրողի մասին: 41-ամյա Բաբչենկոն մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Տրակալոյի խոսքով՝ այդ պահին Բաբչենկոյի կինը լոգասենյակում է եղել:
«Նա աղմուկ լսեց, դուրս եկավ ու տեսավ արնաշախաղ տղամարդուն: Շտապօգնություն կանչեց, նրան տարան, նա մահացավ շտապօգնության ավտոմեքենայում», - ասել է Տրակալոն: