Իրավական 

Անկախ պաշտոնից, օլիգարխ լինելուց, եթե որևէ մեկը նեղում է, զանգեք՝ կգամ, ով ուզում է լինի. Վալերիյ Օսիպյանը՝ ՃՈ աշխատակիցներին /տեսանյութ/

Մայիսի 30-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը խորհրդակցություն անցկացրեցին ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ:
Ոստիկանության պետը խոսեց օրեր առաջ ճանապարհային ոստիկանության ծառայողներին տրված ցուցումների ու հանձնարարականների, դրանց կատարման ընթացքի, թերությունների ու բացթողումների մասին:

Վալերիյ Օսիպյանը նշեց, որ պետք է արվի ամեն ինչ ճանապարհային ոստիկանի հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ:

Կրկին ընդգծվեց կոռուպցիոն որևէ դրսևորման բացառման և օրենքի առաջ բոլորի հավասարության անհրաժեշտությունը:

Ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը, դիմելով ճանապարհային ոստիկաններին,  նշեց ծառայության որակի բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների կարևորությունը, ծառայողական պարապմունքների պատշաճ անցկացումը, առանձին ոլորտներում՝ ճանապարհային ոստիկանության հետաքննչական, հաշվառման-քննական և այլ ստորաբաժանումներում ծառայության բարելավման մասին:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող այլ հարցեր ևս:

Նույն շարքից